Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Սևակյան մի հրաշք երեկոյի հուշ

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Սևակյան մի հրաշք երեկոյի հուշ
24.01.2013 | 22:47

Ֆեյսբուգքցի իմ սիրելի ընկերներ, ձեր դատին հանձնեմ իմ այդօրվա հիացմունքը՝ դուք դատեք, ես սովորական գի՞ժ եմ եղել, թե՞ իրոք արժեր գժվել այդ վայելքից: Տարիներ առաջ էր, պարզապես հմայլվել էի մի ռադիոկոմպոզիցիայով ու այսօր վերհիշեմ պոետի ծննդյան օրվա առիթով:
Երեկոն դահլիճում չէր, և բեմ ու նստարաններ չկային: «Մարդն ափի մեջ» ռադիոկոմպոզիցիան էր՝ Սոս Սարգսյանի, Շահում Ղազարյանի և Վլադիմիր Աբաջյանի բացառիկ բարձր մակարդակի կատարումներով: Այս դեպքում ընթերցում կամ ասմունք չես ասի. դա կերպավորված կատարում էր՝ հաճախ ձայների միացումով, սևակյան ճիշտ ու տեղին շեշտադրումով, ամեն տողի ու բառի հետ դրանց ոգո՛ւ տրամադրությունը բերող այն հնչերանգներով, որ Սևակի մատուցած, սիրած կամ ատելի մարդը հիրավի բաց ափի պարզությամբ եկավ, ներկայացավ ունկնդրության ճանապարհով: Անգամ ունկնդրության ճանապարհով, թվում է, պատկերը հետն էր, պատկերը մենք գծեցինք՝ ռադիոլսողներս, պատկերը գծեցինք-նկարեցինք Սևակին իմացողի չափով, Սոսի, Շահումի, Վլադիմիրի (թող ներեն այս մտերիմ գրելաձևի համար) բերած գույներով, որ սևակյան գունեղ երանգապնակից էին՝ շռայլ, անհատնում: Երանգապնակի այդ շռայլությունը միշտ էլ եղել է, բայց բարձատակի այդ գրքի մեջ բոլո՞րս ենք, արդյոք, ընդունակ եղել տեսնելու, զգալու, վերցնելու: Դերասանական այս հրաշալի եռյակը Սևակ պատարագեց՝ կոմիտասյան պատարագի ա՛յն պարզությամբ ու խորությամբ, որ ամեն անգամ լսելիս թվում է, թե առաջին անգամ ես լսում:
Պարույր Սևակը ներկայացվեց Պարույր Սևակի՛ մակարդակով՝ նրա զարմանքով ու հուզմունքով, նրա ուզելով ու չուզելով, նրա զայրույթով ու հիացմունքով: Ձայնն էր միայն, բայց դու տեսնում էիր սևակյան կերպարներին ու Սևակին՝ իրեն: Ձայնն էր միայն, բայց դու տեսնում էիր դերասանական այդ հրաշալի եռյակի և՛ դիմախաղը, և՛ ձեռքերի տարածումն ու մատների պրկումը:
Ի՜նչ հանդարտ, գեղեցիկ երաժշտություն էր ընտրված՝ համահունչ բանաստեղծությունների ոգուն, ի՜նչ վարպետորեն էր կազմված գործերի հերթականությունը, որ թվում էր՝ բազում սյուժեներով կառուցված պոեմ ես լսում: Սա եթե տեղափոխվեր պատկերային մատուցման ժանր, որևէ պատկեր անպայմանորեն խանգարելու էր խոսքին: Եթե այստեղ մի պատկեր պետք էր, ուրեմն դա դերասաններն իրենք պիտի լինեին՝ իրենց աչքերը, դիմախաղը, շուրթի շարժն անգամ և հայացքը:
Սևակյան այս հրաշք երեկոն հաճելի նորություն, հաճելի իրողություն մնաց, և երեքով նորովի ներկայացրին, թվում է, շատ ծանոթ, բայց դեռ այնքա՜ն թաքնված խորհուրդներ ունեցող Պարույր Սեևակ բանաստեղծին: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ:

Դիտվել է՝ 5840

Մեկնաբանություններ